4 տոննա հայկական արտադրանքի արտահանում 20 օրում. շահույթը՝ վիրավոր զինվորներին. «Բիզնեսի անատոմիա»

Հասանելի է առանց բաժանորդագրության
Ararat Box-ը 4 տոննա հայկական ապրանք է արտահանել 20 օրում և աշխատանքի առաջին ամսվա շահույթը՝ շուրջ 5 միլիոն դրամը, փոխանցել Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնին՝ վիրավոր զինվորների խնդիրների լուծման համար։ Ararat Box-ը Renderforest ընկերության ստարտափ նախագիծն է: Այն առաջինն է, որն ամբողջ աշխարհով առաքում է հայկական անուշահամ արտադրանք՝ ամսական բաժանորդագրությամբ՝ այդպիսով օգնելով հայկական փոքր ու միջին բիզնեսին դուրս գալ արտաքին շուկաներ: Ի դեպ, հայկական արտադրության թեյերով, չրերով, շոկոլադով «ծանրաբեռնված» տուփեր պատվիրում են ոչ միայն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները. Ararat Box-ի շատ սիրահարներ կան նաև օտարերկրացիների շրջանում:

Պատերազմական պայմաններում բիզնեսի աշխատանքի մասին զրուցել ենք Renderforest ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանի և Ararat Box ստարտափի համահիմնադիր Մարիամ Ղազարյանի հետ:
0 комментариев