«Ճախրող» ու խելացի Moon-ն ավտոմատացնում է տան անվտանգության համակարգը. «Բիզնեսի անատոմիա»

Volterman խելացի դրամապանակից հետո համաշխարհային շուկան նվաճում է հայկական երկրորդ խելացի ստարտափը՝ Moon by 1-Ring-ը: Սա տան ու գրասենյակի համար անվտանգության համակարգ է, որը թույլ է տալիս ցանկացած վայրից կարգավորել տան ջերմաստիճանը, լուսավորությունը, օդափոխել, հետևել ելումուտին, անգամ տարբերակել ձայները՝ երեխաների լացը, շան հաչոցը... Գործառույթները բազմազան են ու պարբերաբար թարմացվող, հարմարեցնվում են ըստ ցանկության: Բնակարանում եղած բոլոր խելացի սարքավորումները, որոնք աշխատում են Bluetooth-ով, Z-wave-ով կամ ZigBee-ով, նույնպես հեշտությամբ կարգավորվում են Moon-ի միջոցով։ Տան ավտոմատացման նոր համակարգի մասին զրուցել ենք դրա հեղինակ Սերգո Օգանովի հետ:
0 комментариев