Հադրութի շրջանի Ցոր գյուղում շինարարական եռուզեռ է
Artsakh Public Tv |
Ավերված գյուղի վերականգնումը որոշեցին սկսել եկեղեցու բարեկարգումից և չսխալվեցին: Երկու տարվա ընթացքում Հադրութի շրջանի հեռավոր բնակավայրի համայնապատկերը զգալիորեն փոխվեց: Մոսկվաբնակ բարերար, արմատներով Ցոր գյուղից՝ Սմբատ Աբրահամյանի ներդրումներով շարունակվում է հարազատ բնակավայրի վերակառուցումը: Եկեղեցու շինարարության ընթացքին հետևել է Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը:
Восстановление разрушенного села решили начать с реконструкции церкви и не ошиблись. В течение двух лет панорама отдаленного населенного пункта Гадрутского района резко изменилась. На средства проживающего в Москве благотворителя родом из села Цор Смбата Абрамяна продолжается восстановление родного населенного пункта. За ходом строительных работ в церкви проследил зампредводителя Арцахской епархии ААЦ архимандрит Саак Шакарян.